Երևան Մոլն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ միասին երեկ մեկնարկեց «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիան: Կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 11-ից ապրիլի 7-ը մոլի գլխավոր ատրիումում կգործի հայ դիզայներների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի 50%-ը կուղղվի անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը։ Մանրամասները՝ ֆոտոշարքով։

«Ամեն տարի տարբեր միջոցառումներ էինք իրականացնում մարտի 8-ին։ Այս անգամ որոշեցինք գումարն ավելի գեղեցիկ ու կարևոր նպատակի ուղղել։ Միավորելով մեր, դիզայներների, ինչպես նաև Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռեսուրսներն՝ իրագործենք այս նախագիծը, որն ուղղված է անապահով խավի կանանց կրծքագեղձի կանխարգելիչ ստուգումներին»,- ասաց Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն ու ավելացրեց, որ իրենք ցանկացած հարմար առիթի փորձում են հարթակ ստեղծել հայկական արտադրանքի առաջմղման ու ճանաչողության համար։

_H2A9290 copy

Ատրիումում, ընդհանուր առմամբ, ներկայացված են 15-20 հայ դիզայներների աշխատանքներ՝ հագուստ, պայուսակներ, աքսեսուարներ և այլն։ Ֆաինա Հարությունյանը ևս իր նոր հավաքածուից առօրյա ոճի հագուստներ է տրամադրել. «Այստեղ մեկ-երկու նմուշ կտեսնեք, բայց ամբողջ ամսվա ընթացքում անընդհատ թարմացնելու ենք տեսականին։ Վստահ եմ, որ կանայք կուզենան գնել հագուստ, որովհետև հասկանում են, որ գումարը գնալու է բարեգործության։ Միջին գներ են, որովհետև չենք ուզում՝ մեր հագուստը կախված մնա։ Հուսով եմ՝ լավ վաճառք կունենանք»։

_H2A9430 copy

Ինչքան առողջ է կինը, այնքան առողջ է ընտանիքը և հասարակությունը՝ համոզված է Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ իրենք ուզում են ստեղծել բոլոր հնարավոր նախապայմանները, որ կանայք իրենց գնահատված ու կարևոր զգան. «Կրծքագեղձի մամոգրաֆիա, սոնագրաֆիա և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա. այս նախագծի միջոցով ուզում ենք հետազոտվելու հնարավորություն տալ այն կանանց, ովքեր չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ։ Նախագծի ավարտից հետո կունենանք գումարի չափն ու արդեն կորոշենք՝ որ կանայք կարող են հետազոտվել, որովհետև անպայմանորեն պետք է ներառել կարիքավոր կանանց։ Մեր կողմից կտրամադրենք ևս 50 տոկոս զեղչ, որպեսզի, որքան հնարավոր է, շատ թվով կանայք կարողանան օգտվել այս նախաձեռնությունից»։

_H2A9402 copy_H2A9407 copy_H2A9432 copy_H2A9343 copy_H2A9339 copy_H2A9336 copy_H2A9328 copy_H2A9326 copy_H2A9312 copy_H2A9300 copy_H2A9356 copy_H2A9380 copy_H2A9387 copy_H2A9389 copy_H2A9397 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել