Էդ գազավորված ըմպելիքների արտադրողների բողոքը, գրավատների աշխատողների բողոքի հետ մեկտեղ, իհարկե, հերթական տիեզերական արդարության դրսևորումն է։ Բայց, մեկ ա, պետք ա ասեմ․ տղերք, «Պեպսիի» տերն էն մյուս շենքում ա նստում՝ Բաղրամյանում։ Հիմա կակ ռազ ինչ-որ տեխնիկական դժվարություններ ունի։)))

Իսկ գրավատներին հորդորում եմ ըմբռնումով մոտենալ։ Ցանկացած հեղաշրջում ռեսուրս է պահանջում, հո մեր Նիկոլը վարկային կազմակերպություններին չի գցելու ձեր խաթր... Էդ մարդիկ չարչարվել են, ֆեյքեր են պահել, իսկ դուք ընդամենը փողոցներ եք փակել, որոնք չէիք փակի, եթե էդ ֆեյքերը չլինեին։ Բոլորը պիտի վճարեն Նիկոլի համար` թոշակառուներից սկսած։ Նման գանձի համար բոլորը պիտի մուծվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել