Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է մշտական պայմանագիր կնքել թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի հետ, որն այժմ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրը գրում է, որ ակումբում կարծում են՝ իմաստ չունի ձգձգել մարզչի հետ պայմանագիր կնքելու գործընթացը, քանի որ վերջնականապես որոշել են՝ մրցաշրջանի ավարտից հետո Սուլշերը պետք է շարունակի աշխատանքը:

Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կկնքեն հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է նորվեգացի մասնագետին տարեկան 8,7 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել, որը երկու անգամ քիչ է ՄՅՈւ-ի նախորդ մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատավարձից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել