Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել Երևանի բնակիչ Նարեկ Վանեսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և Ն. Վանեսյանը նշված քրգործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վերականգնել է խարդախությամբ յուրացված խոշոր չափի գումարները, ինչից հետո էլ քննչական մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել էր իրավապահներին և հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ն. Վանեսյանը Թումանյանի կատվի նման է իրեն պահել. ամեն անգամ քաղաքացուն ասել է. «Ուրբաթ օրը կլինի», ու քաղաքացին, տեսնելով, որ Ն. Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել