Panorama.am-ը գրում է.

«Հարավային Կովկասը շատ ռազմավարական շրջան է ՆԱՏՕ-ի համար։ Այս առումով ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր կետ․ ինչպես բոլոր գործընկերների հետ, ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի կողմից իր դաշինքների ընտրությունը, լինի այն տնտեսական, քաղաքական։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության և ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև համագործակցության միջև։ Այս հարցը քննարկվել է երեկ վարչապետի ու նախագահի հետ։ ՆԱՏՕ-ում մենք շարունակում ենք ասել, որ մեր գործընկերության քաղաքականությունն ընդլայնում է տարածաշրջանի կայունությունը, որպեսզի մենք կարողանանաք դիմագրավել ընդհանուր մարտահրավերներին»,-այս մասին այսօր ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ «ՆԱՏՕ-ի գործընկերությունները. Ֆրանսիայի տեսանկյունից» խորագրով կոնֆերանսին։

Ապատուրայը նշեց, որ այժմ դժվարին ժամանակներ են․ ռազմավարական իրավիճակը փոխվել է մասնավորապես 2014թ․-ից հետո։ Հատուկ ներկայացուցիչը 3 կարևոր ուղղություններ առանձնացրեց, որոնցից առաջինը Ռուսաստանի հետ հարաբերությունների կառավարումն է՝ նշելով, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ն ունեցել է բավականին լայն ու խորը համագործակցություն ու հույս ունեին այն շարունակել, սակայն Ռուսաստանն ընտրեց այլ ուղղություն, մատնանշելով Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից, միլիտարիզացիան, Վրաստանը, արևմտյան քաղաքականությունների վրա ներգործությունները։

Ապատուրայը նշեց, որ առկա է խնդիրների երկար ցանկ, որոնք գալիս են Ռուսաստանից, սակայն կարևորելով Ռուսաստանի հետ երկխոսությունը, հույս հայտնեց, որ մի օր ավելի լավ հարաբերություններ կհաստատվեն։

Հատուկ ներկայացուցիչը որպես մեկ այլ խնդիր նշեց այն երկրները, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև ու ասաց, որ միշտ պատրաստ են աջակցել նրանց, որպեսզի ավելի լավ պաշտպանեն քաղաքական անկախությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել