Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զարմացել է, որ «Ռեալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից: Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը պարտվել է «Այաքսի» հետ դիմակայությունում: 

«Ինձ թվում էր՝ «Ռեալը» ֆավորիտ է: Սա նախկինի պես անհավանական թիմ է: Երեք անընդմեջ հաղթանակ Չեմպիոնների լիգայում, չորս տիտղոս՝ հինգ մրցաշրջանի ընթացքում:

«Ռեալը» վերջին տասնամյակի լավագույն թիմն է: Անհավանական է, որ նրանք դուրս մնացին պայքարից:

Հույս ունեմ, որ մենք դուրս կգանք քառորդ եզրափակիչ, որտեղ կլինեն «Ռեալի» մակարդակի թիմեր: Եթե մարդիկ կարծում են, թե «Ռեալի» դուրս մնալուց հետո Չեմպիոնների լիգայում հաղթելը հեշտացել է, նշանակում է՝ նրանք չեն հասկանում այս մրցաշարը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 3-2 հաշվով հաղթել է «Շալկեին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել