Armenpress.am-ը գրում է.

Նյու Յորքը պահպանել Է առաջատարի դիրքը գլոբալ ֆինանսական կենտրոնների (Global Financial Centres Index) վարկանիշում: Վարկանիշը մարտի 11-ին հրապարակվել Է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ թարմացնում Է ցուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոնդոնը դարձյալ հայտնվել Է երկրորդ հորիզոնականում, սակայն եթե 2018 թվականի սեպտեմբերին հրապարակված ինդեքսում Նյու Յորքից նրա հետ մնալը կազմում Էր 2 միավոր, ապա ներկայիս վարկանիշում այն հասել Է 7 միավորի: Առաջատարների եռյակը եզրափակում Է Հոնկոնգը:

Սանկտ Պետերբուրգը նոր վարկանիշում հավաքել Է 601 միավոր եւ զբաղեցրել 77-րդ դիրքը՝ վերստին առաջ անցնելով Մոսկվայից, որը նահանջել Է հինգ դիրքով եւ հայտնվել 88-րդ տեղում:

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսն սկսել Է հաշվարկվել 2007 թվականից: Այն հաշվի Է առնում հինգ ցուցանիշ՝ բիզնես-միջավայրը, ֆինանսները, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը եւ հեղինակությունը: Ընթացիկ վարկանիշը թվով 25-րդն Է, դրանում տեղ Է գտել 102 ֆինանսական կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել