Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություննե­րով` արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակ­ներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահ­մաններից:

Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարու­թյունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան Բ-ի մասին, ըստ որի, մեզ համար ոչ այնքան հաճելի գործըն­թացների հեռանկարի պարագայում Փաշինյանը փնտրելու է հերթական «քավության նոխազին», և, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ընտրվելու է Զոհրաբ Մնացականյանը: 

Այդ պարագայում նա պարզապես փոխելու է ԱԳ նախարարին, ինչը թույլ կտա մի կողմից ժամանակ շահել, մյուս կողմից` մեղավորության ամբողջ բեռը բարդել նրա վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել