«Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախա­րար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց. «Սուտ է... այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք՝ չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու: «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, և Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվեք: «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լի­նի... «Չգիտեմ, հիմա չկա»:

Ի դեպ, ԵՊՀ ռեկտո­րի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաև պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնա­ծությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:

Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, և Նիկոլենց թիմը՝ Արայիկ Հարությունյանի և Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրա­վելու», հենց Գևորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջև:

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց և ստա­ցավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել