Ֆրանսիայում Նանտեր քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի հարսանիքի գործով, հաղորդում է BFMTV-ն:

Ըստ առկա տեղեկատվության, հետաքննությունը սկսվել է Renault-ի պահանջով: Գործով զբաղվելու է կոռուպցիայի, հարկային և ֆինանսական խախտումների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը:

2016-ի հոկտեմբերին Կառլոս Գոնն իր հարսանիքը կազմակերպել է Վերսալի տարածքում գտնվող պալատներից մեկում: Տոնակատարության արժեքը կազմել է 50 հազար եվրո, սակայն վերջնական փաստաթղթերում այն նշվել է որպես «Վերսալի առաջարկ»: Ընկերության փաստաբանները կասկածել են, որ տոնակատարությունը կարող էր կապ ունենալ ընկերության շահերի հետ և անցկացվել ավտոկոնցեռնի և պալատական համալիրի հովանավորչական պայմանագրի շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nissan-ը և Renault-ն կարող են փակել համատեղ ձեռնարկությունը Կառլոս Գոնի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել