Armenpress.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները  մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել