Tert.am-ը գրում է.

Լուսանկարի հեղինակի կողմից ամեն ինչ արված է, որ մեքենայի պետհամարանիշը, տարածքը չերևա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի նկարի հրապարակմանը, որտեղ երևում է, որ հացը տեղափոխվում է սանիտարական կանոններին անհամապատասխան մեքենայով:

«Ես մեկնաբանության մեջ գրել եմ, որ խնդրում եմ տեղեկացնել գոնե տարածք կամ մեքենայի պետհամարանիշի հայտնել: Ամենայն հավանականությամբ, աղմուկ հանելու նպատակ է ունեցել նկարողը, իսկ եթե ոչ, խնդրում եմ տվյալներ տրամադրել, և դրանով մենք կզբաղվենք: Այս պահին քայլեր ձեռնարկել չենք կարող, քանի որ ելակետ է պետք, երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ մեքենան նկարողը վարորդն է, քանի որ շատ մոտ նկարած նկար է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ միշտ հաց տեղափոխող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակի մասին բարձրաձայնվում է, և հարցին, թե որքան մեքենա է չափանիշներին համապատասխանում, Անուշ Հարությունյանը նշեց, որ կոնկրետ տվյալներ այս պահին չի կարող հայտնել: «Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ տարին մեկ անգամ այդ մեքենաներին տրվում են սանիտարական անձնագրեր, և երբ ժամկետը լրանում է, նրանք նորից պետք է ներկայանան, և մինչ չստուգվի համապատասխան նորմերին համապատասխանելիությունը, չի երկարաձգվի այդ ժամկետը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել