Նիկոլ Փաշինյանի վերջին Բրուսելյան այցի ֆիասկոն քողարկելու համար իշխանական քաղաքական վերնախավը հիմա էլ փորձում է հայ ժողովրդի վրա «թանկով ծախել» ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործընթացի մասին եվրոպաշտոնյաների հայտարարությունները։

Իրականում, ցավոք, ոչ մի նոր բան այս հարցում չկա։ Նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետեւողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ավելին՝ հասկացրել է, որ, հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, մեծ ոգեւորություն չի դրսեւորում, ուստի ոչ մի նոր բան այս հարցում Փաշինյանի այցը չտվեց։ Ավելին, եթե դեռ անցյալ տարի նշվում էր բանակցությունների մեկնարկի ժամկետ (2020 թ), ապա այժմ ժամկետների մասին խոսք չկա։

Ոմանց հիշողությունը թարմացնելու եւ ասածս հաստատելու համար առաջարկում եմ վերընթերցել դեռեւս 2017 թվականի նոյեմբերի 24-ին ընդուված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւը (կետ 18)։

Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել