Ամբողջ աշխարհը հետևում է Ելիզավետա 2-րդի և նրա ընտանիքի կյանքին։ Նրանք են թելադրում նորաձևության թրենդները և հասարակությունում դրսևորվելու կանոնները։ Թվում է, թե բրիտանական թագավորական ընտանիքի անդամների յուրաքանչյուր քայլը մամուլի հսկողության տակ է, սակայն որոշ հանգամանքներ դեռևս այդքան էլ պարզ չեն հասարակ մահկանացուներիս համար։

Ինչո՞ւ է թագուհին միշտ վառ գույների հագուստ նախընտրում

Ելիզավետա 2-րդը միշտ աչքի է ընկնում իր վառ գույնի հագուստներով, սակայն դրա պատճառն այդ գույների հանդեպ նրա սերը չէ։ Թագավորական ընտանիքի կանոնների համաձայն՝ թագուհին միշտ պետք է տեսանելի լինի ամբոխի մեջ, որպեսզի մարդիկ կարողանան տարբերել նրան և ասել․ «Ես տեսել եմ թագուհուն»։

Ինչո՞ւ են թագավորական ընտանիքի անդամներին միայն անունով դիմում

Ներկայումս թագավորական ընտանիքն ամբողջ աշխարհում այնքան հայտնի է, որ նրանց ճանաչելու համար ազգանվան անհրաժեշտություն չկա, այդ պատճառով բրիտանական ընտանիքի բոլոր անդամները հանդես են գալիս միայն իրենց անուններով և տիտղոսներով, չնայած նրանք ազգանուն նույնպես ունեն՝ Մաունթբատեն-Վինձոր։

Ինչո՞ւ են թագավորական ընտանիքի կանայք միշտ ձեռքի պայուսակով

Թագավորական դրես-կոդը ոչ միայն հագուստների համար է կանոններ թելադրում, այլ նաև աքսեսուարների։ Երիտասարդ կանայք միշտ պետք է քայլեն ձեռքի պայուսակով, որը պետք է համապատասխանի իրենց հագուստին և թույլ տա անհրաժեշտության դեպքում սեղմել այլ մարդու ձեռքը։

Ինչո՞ւ թագուհին իր իշխանությունը չի հանձնում ավելի երիտասարդ գահաժառանգի

Համաձայն թագավորական օրենքների՝ իշխանությունն անցնում է ընտանիքի հաջորդ անդամին, եթե գործող միապետը մահանում է կամ հրաժարվում գահից։ Թագուհու կամքի համաձայն, եթե 96 տարեկան հասակում նա դեռևս ողջ լինի, ապա իշխանությունը կանցնի որդուն՝ Չարլզին։

Ինչո՞ւ է արքայազն Ջորջը միշտ շորտերով

Թագավորական ընտանիքում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն՝ փոքրիկ տղաները միշտ պետք է շորտերով լինեն, այդ պատճառով էլ, անկախ եղանակից, արքայազն Ջորջը պարտավոր է շորտեր կրել։ Տաբատ նրանք սկսում են կրել 8 տարեկանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել