Tert.am-ը գրում է.

Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը: Նրանք իրենց հաղորդագրության մեջ նաև նշել են, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը։

«Այսօր մենք մեր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնող նամակ հանձնեցինք կառավարություն։ Վաղը նույնաբովանդակ նամակ կհանձնենք նաև Ազգային ժողով։ Դրան զուգահեռ չենք դադարեցների մեր բողոքի ձայնը բարձրացնել նաև ակցիաների միջոցով:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք, որ արդյունքում երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությանը ներկայացրած նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը  150 000 ՀՀ դրամ է:

Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց  մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել