Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուրն էլ կյանքում թեկուզ մեկ անգամ տառապել է գլխացավից։ Եվ միշտ չէ, որ ձեռքի տակ հարմար դեղամիջոց կա: Սակայն հուսահատված Էլիզաբեթ Հայսը, Google-ը և սրամտությունն օգտագործելով, կարողացավ հաղթահարել միգրենը: Նա անմիջապես կիսվել է Facebook-ի բաժանորդների հետ, և նրանք էլ հաստատել են, որ այն իսկապես օգնում է:

Մի գիշեր ԱՄՆ Ինդիանայի մի բնակչուհի սարսափելի գլխացավ է ունեցել: Նա խմել է ձեռքի տակ եղած բոլոր ցավազրկող դեղահաբերը, և 12 ժամ տևած սարսափելի տառապանքից հետո Էլիզաբեթը պատրաստ էր ցանկացած այլընտրանքային բժշկության:

Фото © Facebook / Elizabeth Hayes

Բայց առաջին հայացքից հիմար թվացող միտքը իսկապես օգնեց նրան:

Էլիզաբեթը պլաստիկ ամրակ է վերցրել, որով փակում են մթերային տոպրակները և դրել այն բութ մատի ու ցուցամատի արանքում: Կես ժամից ցավը զգալիորեն նվազել է, հետո՝ ամբողջովին անհետացել: Անսովոր բուժման եղանակը դուր է եկել Facebook-ի ավելի քան 74 հազար օգտատերերի և ստացել է 274 հազար վերահրապարակում:

Фото © Facebook/Elizabeth Hayes

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել