Վերջին վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ օգնականն է պայմանագիրը խզում Սասեքսի դքսուհու՝ Մեգան Մարքլի հետ, հաղորդում է Enews-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բուքինգհեմյան պալատից հեռանում է Մարքլի «աջ ձեռքը»՝ նրա անձնական խորհրդատու 32-ամյա Էմի Պիկերիլը:

Ինչպես նշվել է, կանայք լավ հարաբերություններ ունեն: Նրանք պայմանավորվել են, որ Պիկերիլը պաշտոնը չի լքի մինչև դքսուհու հղիության ավարտը: Ինչպես նաև նա Մարքլին կօգնի երեխայի ծննդից հետո, մինչև պալատում նրան փոխարինող գտնեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլից հեռացել է թիկնապահը, քանի որ դքսուհին չի կարողացել հարմարվել անվտանգության ծառայության անդադար հսկողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել