Աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի ընտանիքը մեղադրանք է ներկայացրել բուժքույր Պատրիցիա Դաուդիին, որը մոտ 15 տարի խնամել է գիտնականին, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրը:

Աղբյուրի խոսքերով՝ բուժքրոջը ներկայացված մեղադրանքները «բավականին լուրջ» են: Միևնույն ժամանակ, մանրամասները դեռևս չեն բացահայտվում: Լրատվամիջոցներին արգելել են ներկա գտնվել լսումներին:

«Լսումները, որոնք որոշիչ կլինեն Պատրիցիա Դաուդիի ճակատագրի համար, այժմ շարունակվում են փակ դռների ետևում: Եվ ամենայն հավանականությամբ, դրանք երբևէ չեն հրապարակվի»,- փոխանցել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել