Լոնդոնում ապամոնտաժել են հայտնի փոփ երգիչ Մայք Ջեքսոնի արձանը՝ «Լքելով Նևերլենդը» ֆիլմի շուրջ ծավալված սկանդալից հետո, հաղորդում է CNN-ը։

Երգչի արձանը գտնվել է Լոնդոնում՝ Ֆուտբոլի ազգային թանգարանի մերձակայքում։ Այն տեղադրվել է 2014-ին, սակայն տվյալ պահին արդեն ապամոնտաժվել է։

Նշվել է, որ արձանը ապամոնտաժել որոշել է թանգարանի աշխատակազմը՝ երկու տղամարդկանց՝  37-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 41-ամյա Ուեյդ Ռոբսոնի կյանքին նվիրված ֆիլմի թողարկումից հետո։ Նրանք մանուկ հասակում մտերիմ են եղել փոփ աստղի հետ, սակայն մեծանալով գիտակցել են, որ սեռական բռնության զոհեր են դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել