Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել հիմնական այն հարցերը, որոնք բարձրացված են եղել այս ժամանակահատվածում.  ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր մոտեցումներ,  բայց հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որ բանակցային գործընթացի և ԼՂ հարցի կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն և´ ՀՀ-ի, և´ ԼՂՀ-ի, և´ Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դրական է հայտարարությունն այն առումով, որ կողմերին ևս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կանոնակարգել բացառապես խաղաղ  միջոցներով և ՄԱԿ-ի կանոնադրության ամրագրված սկզբունքների հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել