Panorama.am-ը գրում է.

Daily Maily-ը գրում է, որ վերջերս Վաշինգտոնում կարմրուկը լայն տարածում է գտել ու դարձել ԶԼՄ-ների վերնագրերի թեմա։ ԱՄՆ Իլինոյս նահանգից 30-ամյա ծրագրավորող  Ջոշուա Ներիուսը կարմրուկից վերականգնվում է ու կիսվել է իր պատմությամբ։

Ջոշուան 2016թ․-ի մայիսին մաշկին ցանով ու բարձր ջերմությամբ դիմում է հիվանդանոց, որտեղ բժիշկները հավատացնում են, որ նրա մոտ վիրուսային հիվանդություն է ու նշանակում են հակաբիոտիկներ։ Սակայն նրա վիճակը գնալով ավելի է վատանում ու Ջոշուային տեղափոխում են հիվանդանոց՝ կրկին ստուգումների, որտեղ պարզվում է, որ նրա մոտ կարմրուկ է։ Տղային հարցնում են, թե արդյոք նա պատվաստվել է։ Մորը գրած հաղորդագրությանը տղան ստանում է բացասական պատասխան։

Կարմրուկով վարակման արդյունքում նա կորցնում է մոտ 12կգ քաշ, չի կարողանում քայլել առանց օգնության ու նրա վերականգնումը տևում է ամիսներ։ Վերականգնվելուց հետո Ջոշուան որոշել է կիսվել իր պատմությամբ ու զգուշացնում է այսօրվա ծնողներին, որ «նրանք ներում չունեն երեխաներին չպատվաստելու համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել