Armsport.am-ը գրում է.

«Ռեալի»` շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ թիմի պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Մարսելոն թեթև վեճ են ունեցել, հայտնում է Marca-ն:

Նրանք հանդես են եկել տարբեր թիմերի կազմերում: Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդցիների ավագին դուր չի եկել, թե ինչպես է բրազիլացին տոնում իր թիմի հաղթանակը, Ռամոսը նկատողություն է արել Մարսելոյին, վերջինս էլ նշել է, որ ինքը միշտ է այդպես տոնում հաղթանակները:

Լեզվակռիվը դեռ մի քանի րոպե շարունակվել է, ինչից հետո այլ խաղացողներ էլ են միջամտել: Հաղորդվում է, որ արդյունքում պաշտպանները հաշտվել են:

27 տուրից հետո «Ռեալն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 51 միավոր: Մադրիդցիները 12 միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային»: Անցած շաբաթ նրանք դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից` 1/8 եզրափակչում պարտվելով Ամստերդամի «Այաքսին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել