Չինաստանում աճել է Ռուսաստանից ներկրվող եղջերուների եղջյուրների պահանջարկը, սակայն բավարարել այն դժվար է վերամշակման հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Չինաստանում եղջյուրներն օգտագործում են ավանդական բժշկության մեջ՝ կենսունակությունը բարձրացնելու համար, հատկապես տարեց հասակում: Այսօր ՉԺՀ-ում թոշակառուների թիվը մեծ է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության պատճառով:

Ամեն տարի Յամալից Չինաստան է տեղափոխվում մոտ 500 հազար տոննա երիտասարդ եղջյուրներ: Դեռևս հինգ տարի առաջ եղջյուրների մեկ կիլոգրամի գնման գինը 4000 դրամ էր, իսկ այսօր՝ 28000 դրամ և ավելի: Չինաստանում դրանց արժեքը մի քանի անգամ բարձր է:

Նշվում է, որ այսօր Յամալում եղջերուների թիվը հասել է 770 հազարի և դրանց զանգվածային անկման վտանգ կա բնական ռեսուրսների անբավարարության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել