Operativ.am-ը գրում է.

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հրայր Շահվերդյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը պարտվել են:

Նախօրեին հաղթանակ էին տոնել 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Վլադիկավկազում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ.
52 կգ քաշային Էրիկ Թոխյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: 
Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգա 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել