Operativ.am-ը գրում է.

Թաիլանդի հարավային Սաթհուն և Փհաթհալունգ նահանգներում շաբաթ և կիրակի օրերին 7 ինքնաշեն ռումբ է պայթել, ևս 7-ը հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից և վնասազերծվել։ Պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պայթյուններից վնաս են կրել մի քանի շինություններ, այդ թվում ոստիկանական բաժանմունքի շենքը։

Ոստիկանությունը կարծում է, որ դրանց հետևում կարող են կանգնած լինել ինչպես իսլամիստ անջատողական գրոհայինները, որոնք գործում են հարավային հարևան նահանգներում, այնպես էլ քաղաքական գործիչները կամ կազմակերպված հանցավոր խմբերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել