Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 8-ին փողոց դուրս եկած կանանց մեղադրել է իսլամի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ստամբուլում Կանանց միջազգային օրը նշելու համար հազարավոր կանայք են դուրս եկել փողոց: Էրդողանը ցույց է տվել բողոքի ցույցի տեսանյութը, որտեղ կանայք կարգախոսներ էին հնչեցրել մզկիթի ֆոնին, որտեղ աղոթք էր ընթանում:

«Նրանք իրենց կարգախոսներով պղծել են աղոթքի կոչը»,- ասել է Էրդողանը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցրել է երթը՝ արցունքաբեր գազ օգտագործելով:

Reuters-ի փոխանցմամբ, թուրքական ոստիկանությունը պարբերաբար ցրում է բողոքի ցույցերը Ստամբուլում և երկրի այլ վայրերում: 2016-ին Անկարան խստացրել է հավաքների ազատության մասին օրենսդրությունը՝ նույն տարում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել