168.am-ը գրում է.

Հնդկաստանի Գուրգաոնը ճանաչվել է աշխարհում ամենակեղտոտ մթնոլորտն ունեցող քաղաքը: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով IQAir AirVisual եւ Greenpeace կազմակերպությունների հետազոտությունը:

Ուսումնասիրության համաձայն, Հնդկաստանի 15 քաղաքներ, ըստ մթնոլորտի աղտոտվածության ցուցանիշի, մտնում են առաջին քսանյակի մեջ, իսկ առաջին տասնյակում Հնդկաստանը ներկայացնում է յոթ քաղաք: Դրանք են՝ Գուրգաոնը, Ղազիաբադը, Ֆարիդաբադը, Բհիվադին, Նոյդան, Պանտան եւ Լաքհնաուն: Նյու Դելին զբաղեցնում է 11-րդ տեղը:

Ինչպես նշում են տեղի բնապահպանները, մինչեւ աշուն Նյու Դելին կարող է ավելի բարձրանալ այդ տխուր վարկանիշում: Օրինակ, անցած նոյեմբերին օդի որակի միջին ինդեքսը (ՕՈԻ) Նյու Դելիում գերազանցել է 450-ի նշագիծը, ինչը համապատասխանում է «վտանգավոր աղտոտված» մակարդակին:

Ըստ ՕՈԻ-ի սանդղակի՝ «լավ» օդ է համարվում 0-ից մինչեւ 50-ը, իսկ «բավարար»՝ 51-ից մինչեւ 100-ը: 151-200 մակարդակը համարվում է «չափավոր աղտոտված», 201-300-ը՝ «խիստ աղտոտված», 300-ից բարձրը՝ «վտանգավոր աղտոտված», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել