Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք կօգնեն պայքարել խռմփոցի դեմ։ Որոշ մթերքներ ևս կարող են օգնել այլևս չխռմփացնել:

Մեղր: Այն կարելի է օգտագործել տարբեր ձևերով, նաև ավելացնելով որոշ մթերքների վրա: Մեղրը նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն օգնում են մաքրել շնչառական ուղիները:

Անանուխի թեյ:  Քնի ժամանակ խռմփոցից ազատվելու արդյունավետ միջոց կարող է լինել նաև այս թեյը: Այն ևս օգնում է մաքրել շնչառական ուղիները:

Ձուկ: Ձկան օգտագործումն օգտակար է ողջ օրգանիզմի համար: Ամենօրյա կերակրացանկում կարող եք ձուկ ավելացնել, ինչը կարող է օգնել ազատվել խռմփոցից:

Ձիթապտղի յուղ: Այն ամենաօգտակարն է համարվում գոյություն ունեցող յուղերից: Այն ընդունակ է շնչառական ուղիներից հանելու վարակները, հեշտացնելու շնչառությունը: Այն նաև դրական է ազդում քնի որակի վրա:

Սոյայի կաթ: Եթե ցանկանում եք հանգիստ քնել և մոռանալ խռմփոցի մասին, կարող եք կովի կաթը փոխարինել սոյայի կաթով: Այն օգտակար է ոչ միայն խռմփոցի դեմ, այլև շնչառական համակարգի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել