Operativ.am-ը գրում է.

Լատվիայում երեխաները սկսել են ավելի հաճախ բողոքել իրենց ծնողներից: Վերջին 5 տարվա ընթացքում Ռիգայում երեխաների բռնության հետ կապված արձանագրությունները ավելացել են 12 անգամ: Պատճառը կարող է լինել թե ֆիզիկական բռնությունն ու պատիժը, թե նրա ներկայությամբ ծխելն ու վերցված հեռախոսը:

Հունվարին Լատվիայում բուռն քննարկվում էր 12-ամյա տղայի պատմությունը, ով ոստիկանություն էր զանգահարել այն պատճառով, որ հայրը նրան հողաթափով հարվածել էր:

Ռիգայի քաղաքային ոստիկանությունը ոչ միայն արձագանքել է զանգին ու դեպքի վայր հասել, այլև վարչական վարույթ են բացել դեպքի առթիվ: Այնուհետև մամուլի ծառայության միջոցով հանրությանը ներկայացվեց դեպքի մանրամասները. հայրը հարվածել էր որդուն, որովհետև վերջինս հրաժարվել էր աղբը թափել:

«Մենք ուզում էինք ընդգծել, որ յուրաքանչյուր ահազանգ, հատկապես երեխաներինը՝ լուրջ է դիտարկվելու մեր կողմից: Մյուս երեխաները ևս կարող են զանգահարել ոստիկանություն, ոստիկանները կհավատան և կգան»:- BBC ռուսական ծառայությանը հայտնել է Ռիգայի քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Սադովսկիսը:

Այս դեպքում խոսքը կարող է լինել հոգեբանական կամ ֆիզիկանան բռնության մասին: Առավելագույն տուգանքը ծնողներին կազմում է 400 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել