Ոչ բոլոր կանայք են սխալ սնվելու պատճառով ավելորդ քաշ ձեռք բերում։ Շատ դեպքերում կանայք առողջ ապրելակերպ են վարում և կանոնավոր կերպով մարզասրահ են հաճախում, սակայն, միևնույն է, ավելորդ քաշը  պահպանվում է։ Հոգեբանները նշում են, որ ամբողջ խնդիրը ենթագիտակցության մեջ է։

Հոգեբանորեն մեր մարմինը կարող է ավելորդ կիլոգրամներ հավաքել, որպեսզի պաշտպանի իրեն։ Որո՞նք են ավելորդ քաշի ամենատարածված հոգեբանական խմդիրները։

Պաշտպանության կարիք

Ձեր մարմինը վստահ է, որ աշխարհը լի է վտանգներով, այդ պատճառով լրացուցիչ կիլոգրամներով այն իրեն պաշտպանում է։ Պատճառը թաքնված է մանկական վնասվածքների մեջ, երբ խախտվում են պաշտպանության նախնական կարիքները։ Ձեր ուղեղը կարող է մոռանալ այդ սթրեսային իրավիճակները, սակայն մարմինը հիշում է և ճարպի տեսքով իր շուրջը պաշտպանական վահան է ստեղծում։

Սիրո պակաս

Քաղցրակերության կամ շատ ուտելու պատճառը սիրո պակասն է։ Ինպե՞ս է նորածին երեխան բավարարում սիրո, շփման և պաշտպանության կարիքները։ Մայրական կաթով, այսինքն՝ սննդով։ Հաճախ սթրեսով տառապում են այն մարդիկ, ովքեր մանուկ հասակում բավարար ուշադրության չեն արժանացել։ Եթե երեխան անընդհատ զգացել է, որ իրեն արհամարհում են, ապա մեծանալով նա փորձում է բավարարել սիրո կարիքները բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում՝ նաև տորթի լրացուցիչ կտորով։ Ուշադիր եղեք այդ պահին, եթե դուք սթրեսի կամ խնդիրների ժամանակ անընդհատ քաղցր եք ուտում, նշանակում է՝ խնդիրը սիրո մեջ է։

Մեղքի զգացում

Համեղ բուլկի ուտելով դուք նաև «ուտում» եք մեղքի զգացումը։ Օրգանիզմը ձեզ պատասխանում է ավելորդ ճարպեր հավաքելով։ Նա իրեն վտանգված է զգում ձեզ հետ։ Դուք պետք է հիշեք, որ սնունդն օրգանիզմին անհրաժեշտ օգտակար տարրերի արժեքավոր ռեսուրս է։ Այդ ժամանակ դուք բուլկին կընկալեք որպես էներգիա հավաքելու միջոց և ոչ թե կալորիայի աղբյուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել