Tert.am-ը գրում է.

Եթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը: 

Տեղեկությունը հաստատել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքւ մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել