Tert.am-ը գրում է.

Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը:

«Շատ բնական հայտարարություն է, որը կարող էին անել միջնորդները, և Կառավարության  դիրքորոշումն արտահայտվել է ԱԳՆ հայտարարությամբ»,- ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարության՝ ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ  կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել