Արցախյան հիմնահարցի ճակատում պետական հեղաշրջմանը հաջորդած շուրջ 10 ամիսների ընթացքում նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, փաստացի, նշանակում է.
1. Բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու բանակցություններին:
2. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն առոչինչ են հայտարարված: Այսինքն, 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների մեր համար բարենպաստ քաղաքական կապիտալիզացիան այլևս գոյություն չունի:

Ըստ էության, իշխանությունը բանակցություններն ու հիմնահարցի շուրջ միջազգային կոնյուկտուրան անբարենպաստ հուն է տեղափոխել: Լրջանալու պահն է: Հուսանք, սխալները շտկելու հնարավորություններ կան դեռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել