Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

31-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 700 միլիոն եվրո: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհուրդը համոզված են, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Մեսսին կմնա կատալոնական ակումբում:

2021 թվականին կայանալու են «Բարսելոնայի» նախագահական հերթական ընտրությունները: Ակումբի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է, որ անկախ այդ ընտրությունների արդյունքներից՝ Մեսսին մինչև 2022 կամ 2023 թվականը մնա կատալոնացիների շարքերում:

Սպասվում է, որ Մեսսիին նոր պայմանագիր կառաջարկեն 2019-2020թթ. մրցաշրջանի ընթացքում: Արդեն մոտ ժամանակներս «Բարսելոնայի» ներկայացուցիչները կապ կհաստատեն Մեսսիի հոր և գործակալի՝ Խորխե Մեսսիի հետ և կքննարկեն առաջիկա անելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել