Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտարարել է, որ հիացած է «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ուլե-Գունար Սուլշերի կատարած աշխատանքով:

«Սա պարզապես ֆանտաստիկ է: Ոչ ոք չէր էլ երազում, որ թիմը Սուլշերի գլխավորությամբ այսպես կխաղա: Հիանալի արդյունքներ են, միայն մեկ պարտություն «Պարի Սեն Ժերմենից»:

Այս ընթացքում թիմը խաղացել է «Լիվերպուլի», «Չելսիի», «Տոտենհեմի», «Արսենալի» հետ... Զարմանալի է, թե այսքան կարճ ժամանակահատվածում թիմն ինչպիսի առաջընթաց է գրանցել: «Մանչեսթեր Յունայթեդում» մարզիչները պետք է կայուն արդյունքներ գրանցեն: Բարդ է ամեն շաբաթ լավ հանդես գալ, բայց Սուլշերի և նրա շտաբի մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում: Հույս ունեմ՝ մրցաշրջանի ավարտից հետո նա կշարունակի գլխավորել թիմը:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վերջին 25 տարիներին սովորել են, որ թիմը պետք է միայն հաղթանակներ տոնի: Միևնույն ժամանակ կարևոր է գրավիչ ֆուտբոլ խաղալ, հրավիրել երիտասարդ ֆուտբոլիստների ուշադրությունը և այս ամենը համատեղել հայտնի անունների հետ աշխատանքով: Այժմ մենք, անխոս, երջանիկ ենք»,- Գիգզի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել