Ի՞նչ է հաջողությունը։ Շատերի համար այն նյութական արժեք է ներկայացնում։ Իրականում հաջողակ լինելու համար հարկավոր է, որ սիրտը և գիտակցությունը լինեն հարմոնիայի մեջ։ Հարկավոր է անընդհատ մտածել հոգևոր ծաղկման և ոչ թե նյութական ձեռքբերումների մասին։

Մարդը սովոր է արհեստական պատնեշներ ստեղծելուն, որոնք անընդհատ խոչընդոտ են հանդիսանում հաջողության ճանապարհին։ Ի՞նչը կարող է խանգարել հաջողակ լինելուն։

Նեղ աշխարհայացք

Անհեռատեսությունը հաջողության ճանապարհին հանդիպող առաջին խոչընդոտն է։ Եթե սահմանափակ մտածենք, ապա դա կարող է կրճատել ժամանակային շրջանակները, հետևաբար բոլոր որոշումները կլինեն կարճաժամկետ և իմպուլսիվ, ինչը մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Պետք է տարբեր փորձեր կիրառելով ընդլայնել աշխարհայացքը և անընդհատ զարգացնել այն։

Ցածր ինքնագնահատական

Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է ինքնաքննադատությունը։ Մի շարք հոգեբաններ դեպրեսիվ մտածելակերպը կապում են անօգտակարության զգացման հետ։ Ինքնագնահատականը բարձրացնելու համար առաջին հերթին հարկավոր է մտածել ձեզ սիրող մարդկանց համար ձեր օգտակարության մասին։ Նաև պետք է խնդիրները լուծելու համար միջոցներ գտնել և ոչ թե արդարացումներ։

Բացասական քննադատություն ուրիշների հասցեին

Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ։ Ինչ-որ մեկին քննադատելով կամ գնահատելով պետք է հիշենք, որ առաջին հերթին մեզ ենք վնասում։ Քննադատությունը և մեղադրանքը բացասականի ևս մեկ տեսակ է, որը խանգարում է հասնել հաջողության։

Բացասական էմոցիաներ

Յուրաքանյուրս էլ թեկուզ մեկ անգամ բացասական էմոցիա ենք ունեցել։ Այն կարող է վնասել ոչ միայն մեզ, այլ նաև մեզ շրջապատողներին։ Այս էմոցիաները վտանգավոր են, քանի որ դրանց ազդեցության տակ կարող ենք հապճեպ որոշումներ կայացնել, որոնք հետագայում կարող են խնդիրների պատճառ դառնալ։ Շատ հոգեբաններ առաջարկում են օգտագործել էմոցիոնալ ազատության մեթոդը, որն օգնում է ազատվել բացասականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել