Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը խստացնում է իր գործունեությունը սոցիալական ցանցերում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին հասցեագրված թրոլինգի և ռասիստական մեկնաբանությունների քանակի աճի ֆոնին, նրա հղիության մասին հայտարարությունից ի վեր, հաղորդել են CNN-ի աղբյուրները:

Փորձագետները հունվարից մինչև փետրվարն ընկած ժամանակահատվածում Twitter-ում հրապարակված ավելի քան 5 հազար հաղորդագրություններ են վերլուծել և եզրակացրել, որ բացասականների մեծ մասը գալիս է ինտերնետ-թրոլներից:

Թվիթերերի մոտ 70%-ը պատկանում է 20 ակաունտների, նշում է CNN-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական թագավորական ընտանիքը դիմել է բաժանորդներին՝ խնդրելով չվիրավորել իրենց ընտանիքի անդամներին և միմյանց:

Քենսինգթոնյան պալատի աշխատակիցներն ավելի շատ ռեսուրսներ կտրամադրեն Մեգան Մարքլի դեմ բացասական մեկնաբանությունների արագ հեռացման, ինչպես նաև դրանք հրապարակողների Twitter-ի և Instagram-ի էջերը արգելափակելու համար:

Ըստ հեռուստաալիքի՝ ծրագրային ապահովումը կկիրառվի առցանց օգտատերերի կողմից օգտագործվող «n-խոսքի», ինչպես նաև զենքով և դանակներով էմոջիների որոնման և զտման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել