Եգիպտոսում Լյուքսորի թանգարանի աշխատակիցները գտել են Թութանհամոն փարավոնի նավի փոքրիկ մոդելի պակասող մասերը։ Դրանք գրեթե կես դար՝ սկսած 1973 թվականից, կորսված են համարվել՝ գրում է Live Science-ը։

Խոսքն այն մասունքների մասին է, որոնք հայտնաբերվել էին բրիտանացի հնէաբան և եգիպտաբան Հովարդ Քարթերի կողմից։ Հենց նա է 1922 թվականին բացել Թութանհամոնի դամբարանը Լյուքսորի մոտակայքում գտնվող Արքաների Հովտում։

Թանգարանում գտնված արկղիկի մեջ հայտնաբերվել են փայտյա մաստ և նավի փոքրիկ մոդելի այլ հատվածներ։ Դրանք դնում էին դամբարաններում, որպեսզի անդրշիրիմյան աշխարհում հանգուցյալները կարողանային տեղաշարժվել ջրի վրայով և զբաղվել ձկնորսությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել