Politik.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հերթական խոշորամասշտաբ աջակցությունն է տրամադրվել մարզերի դպրոցներին և սոցիալապես անապահով քաղաքացիներին: Գավառ քաղաքի և հարակից համայնքների մի շարք դպրոցներ համալրվել են մարզագույքով, փոխվել են պատուհաններ, իրականացվել են վերանորոգման այլ աշխատանքներ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանը, Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանն ուղևորվել են համայնքներ՝ տեսնելու արված աշխատանքներն ու արձանագրելու լուծման կարիք ունեցող առաջնահերթ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել