Yerkir.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Կերչի նեղուցում ռազմածովային սադրանք իրականացնելու առաջարկից, որն արել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Այդ մասին, ըստ Регнум-ի, գրում է Bloomberg-ը` բանակցություններից տեղյակ իր աղբյուրներին հղումով:

Պարբերականի տվյալներով` նման  խոսակցություն կայացել է փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակում: Մայք Փենսը կոչ է արել Մերկելին `գերմանական  նավեր  ուղարկել Կերչի նեղուց, սակայն նա հրաժարվել է:

Այդ գաղափարին դեմ են եղել նաև Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել