«Երեկ մամուլում տեղե­կություն հայտնվեց ավտո­կայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Մեր տեղեկություն­ներով՝ այս հանցագործու­թյան մասին դիմումը ոստի­կանություն մուտք է եղել դեռևս անցած ամսվա վեր­ջին:

Ոստիկանապետ Վալե­րիյ Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Ար­սեն Այվազյանին: Բայց քա­նի որ Այվագյանը Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը վերահս­կող հայտնի Բոգոյի շրջա­պատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղ­վել է հացանշանները ոչն­չացնելով:

Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործու­թյան բացահայտման անհ­նարինության մասին: Ար­սեն Այվագյանը միաժամա­նակ ԱԺ պատգամավոր Նա­րեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորնե­րից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել