«Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչը, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները:

Թերթը պարզել է նաև, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորապես Էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, ինչպես նաև ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ «սև ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում:

Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել