«ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում Գ. Թամրազյանը հայտարարագրել է 191235000 ՀՀ դրամ բաժնեմաս:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գ. Թամրազյանի հանձնած փոխառությունները կազմել են 1200000 ՀՀ դրամ: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի մասին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԿԳ փոխնախարարի դրամական միջոցը կազմել է 39 500 դոլար:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտն էլ կազմել է 562190 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ մինչ ԿԳ փոխնախարարի պաշտոնին նշանակվելը, Գրիշա Թամրազյանը զբաղեցնում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել