«Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցակայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

Իր հերթին դարձյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առաջարկում էր սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, հատկապես օնլայն տիրությում: Այս վերջին նախաձեռնությունն, ի դեպ, հարուցել էր ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլև հենց իր կուսակից պատգամավորներից շատերի դժգոհությունն ու անհանգստությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունները թեև դեռ կյանքի չեն կոչվել, բայց արդեն իսկ սկսել են ազդեցություն թողնել:

Մասնավորաբար, բուքմեյքերական ոլորտում լուրջ իրարանցում է առաջացել, և այդ ընկերությունների սեփականատերերն ուղղակի խառնվել են իրար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում գործող նմանատիպ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությունն օրերս իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ ստիպված են լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, և կանխավ ազատման դիմումներ է գրել տվել:

Ի դեպ, չի բացառվում, որ սա կարող է նաև առիթ լինել կադրային օպտիմալացման համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, առանց այդ էլ վերջին շրջանում այդ կազմակերպություններից որոշներն սկսել են վնասով աշխատել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել