«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։ Արթուր Այվազյանը ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետն էր:

Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ․ ՊԵԿ մամուլի խոսնակը ողջ օրը մեզ չպատասխանեց։ Բայց կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել մաքսային ոլորտի «կուրացիայով» զբաղվող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել