168.am-ը գրում է․

Նիդեռլանդների Ֆլեվոլանդի նահանգում կհայտնվի երկրի ամենամեծ ազգային բնայգին՝ Nieuw Land-ը: Այդ մասին հայտնել «Եվրո Պուլսը»:

Նոր ազգային բնայգին կմիավորի չորս պահպանվող տարածքներ՝ Օստվարդերսպլասի եւ Լեպելարսպլասի բնական արգելոցները, Տրինտելզանդ կղզին եւ Մարկեր Վադեն արհեստական կղզեխումբը: Այդ տարածքների միջեւ կտնկեն նոր անտառներ: Նոր բնայգու մակերեսը կկազմի 29 հազար հեկտար:

Այդ տարածքում կապրեն Նիդեռլանդներում հանդիպող թռչունների (շուրջ 180 տեսակ) մեծ մասը, ինչպես նաեւ խոշոր անտառային կենդանիներ, օրինակ՝ եղջերուներ: Նոր ազգային բնայգին կստեղծվի աստիճանաբար՝ քսան տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել