Tert.am-ը գրում է․

Մադրիդյան դատարանում հինգշաբթի մեկնարկել են Պաբլո Պիկասոյի կտավներից մեկի անօրինական յուրացման մեջ մեղադրվող 88-ամյա իտալացի դերասանուհի Լյուչիա Բոզեի գործով դատական լսումները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դատախազության տվյալներով՝ նկարը պատկանել է դերասանուհու տան աշխատակցուհուն՝ Ռեմեդիոսին, որն ավելի քան 50 տարի աշխատել և ապրել է նրա տանը, որտեղ և պահել է բոլոր անձնական իրերը:

Դատախազության ենթադրությամբ՝ աշխատակցուհու մահից հետո դերասանուհին յուրացրել է Պիկասոյի կտավը, այնուհետև աճուրդի է հանել, որում արվեստի գործը գնահատվել է 200 000 եվրո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել