Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը»։

Լավ բան է ասում։

Սակայն այդ ուղղությամբ դրսում աշխատանքը կտրուկ նվազել է, փոխարենը անգամ արտասահմանում զբաղված են «թավշյա» ինքնագովազդով։

Պարզապես հիշեցնեմ, որ նրա պաշտոնավարման 10 ամսվա ընթացքում որեւէ նոր երկիր, որեւէ նոր միջազգային կազմակերպություն կամ կառույց Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել։

Հետեւությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել