Մարդու բնավորության վրա ազդում են ոչ միայն նրա ծնվելու ամիսը և ժամը կամ կենդանակերպի նշանը, այլ նաև ժառանգաբար փոխանցված որոշ գեներ։ Սակայն սա չի նշանակում, որ այդ գեները 100 %-ով ազդում են մարդու վրա, քանի որ այստեղ մեծ դերակատարում ունեն նաև դաստիարակությունը և այն միջավայրը, որտեղ նա մեծացել է, հետևաբար ճիշտ դատիարակության շնորհիվ բնավորության բացասական գծերը կարելի է փոխարինել դրականով։

Բնավորության ո՞ր գծերը կարող են փոխանցվել ժառանգաբար։

Ծուլություն

Մարդու ակտիվության համար պատասխանատու է 36 գենից բաղկացած հավաքածուն, որը կարող է ժառանգաբար փոխանցվել։ Իհարկե, պետք չէ ծուլության ցանկացած դրսևորման մեղավոր համարել գեներին, սակայն այն փաստը, որ մարդու ակտիվությունը կամ պասիվությունը որոշվում է գեներով, ոչ մի կասկած չի թողնում։

Հետաքրքրասիրություն

Նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ շատ հետաքրքրասեր են, սիրում են ճանապարհորդել, իմանալ ցանկացած նոր բան և այլն։ Ամբողջ խնդիրը DRD4-7R գենի մեջ է, որը պատասխանատու է այս որակների դրսևորման համար և շատ հազվադեպ հանդիպող է համարվում։ Ամբողջ մարդկության միայն 20%-ն է կրում այս գենից։

Բարություն

Մարդու օրգանիզմում կա գեն, որը պատասխանատու է օքսիտոցին հորմոնի արտադրության համար։ Սա երջանկության հորմոնն է, որից էլ կախված է, թե որքան բարի կլինի մարդը։

Ուշադրություն

Ուշադրության կենտրոնացվածությունը, ըստ որոշ գիտնականների, նույնպես փոխանցվում է ժառանգաբար, այնպես որ, հիշեք այս մասին, երբ հերթական անգամ կփորձեք ձեր երեխային մեղադրել ցրվածության և անուշադիր լինելու մեջ։

Սթրեսակայունություն

Սթրեսային իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելու կարողությունը նույնպես փոխանցվում է ժառանգաբար։ Գոյություն ունի գեն, որը մարդուն օգնում է չկորցնել ինքնատիրապետումը և խուճապի չմատնվել արտակարգ իրավիճակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել