Ամերիկյան Նյարդաբանության ակադեմիայի մասնագետները պարզել են, որ քաղցր և սոդա պարունակող ըմպելիքների օգտագործումը մեծացնում է ցրված սկլերոզի ախտանիշների ծանրությունը․ ընդհանուր ավտոիմունային հիվանդություն, որի դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգիը: Այս մասին ասվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրության մեջ։

Ուսումնասիրության մասնակցել է ցրված սկլերոզ ունեցող 135 մարդ, որոնք լրացրել են սննդամթերքի վերաբերյալ հարցաթերթերը: Գիտնականները գնահատել են, թե որքանով է յուրաքանչյուր մասնակցի սնվելու օրաբաժինը մոտ եղել DASH (Dietary Approaches to Stop Hypertension) դիետային՝ առաջարկված արյան բարձր ճնշման կանխարգելման համար: DASH-ը ներառում է ամբողջական ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, ցածր ճարպայնություն ունեցող կաթնամթերք, անճարպ միս, հավ, ձուկ, ինչպես նաև ընկույզ և ընդեղեն։

Փորձագետները գնահատել են կամավորների հաշմանդամությունը 10 բալանոց սանդղակով, և պարզվել է, որ 30 մարդ տառապում է խիստ հաշմանդամությունից։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ շաքար պարունակող ըմպելիքների՝ օրվա մեջ 290 կալորիա օգտագործումը մեծացնում է խիստ հաշմանդամության վտանգը անգամ համեմատած նրանց հետ, ովքեր հազվադեպ են խմում գազավորված, այդ թվում՝ սոդա պարունակող ըմպելիքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել